Լսեցի ամենայն հայոց ժողվարչապետին: Նա անկեղծ խոսեց իր անելիքների, ծրագրերի մասին: Բայց քանի որ դրա անկեղծ խոսքը դժվար է հասկանալ, կփորձեմ թարգմանել պարզ հայերենով: Ընդամենը երկու կետի վրա եմ կանգ առնելու:
ԱՌԱՋԻՆ
Խոսելով TRIPP-ի մասին, ժողվարչապետն ասաց, որ չի եղել Հայաստանի պատմության մեջ 99 տարվա երաշխավորված խաղաղություն: Իբր, Ամերիկան այն հզոր ուժն է, որ երբ մի տեղ ներդրում է կատարում, ամպերը ռիսկ չեն անում կուտակվել: Նախ, Ամերիկայի օրերը հաշված են, 99 տարի չի գոյատևի: Պետք է կարդալ Էմանուել Տոդ, որը 1976-ին հայտարարեց ԽՍՀՄ վախճանի մասին 1991-ին և չսխալվեց, իսկ ԱՄՆ փլուզումը Տոդը նշանակել էր 2025-ին: Մի քիչ սխալվեց հաշվարկներում, բայց փաստը փաստ է մնում. Ամերիկան այսօր 50/50 պառակտված պետություն է, ազգը բաժանված է իրարամերժ գաղափարական ճամբարների միջև, իսկ դա կատաստրոֆայի կհասցնի, քաղաքացիական պատերազմն էլ փաստացի մեկնարկել է Մինեսոտայում:
Ռուսաստանն էլ է պառակտված, բայց այնտեղ լիբերալները կազմում են բնակչության 10-15 տոկոսը, այնպես որ փլուզման վտանգ չկա, ի տարբերություն Ամերիկայի:
Երկրորդ
Ստում է ժողվարչապետը: Հայաստանի պատմության մեջ եղել է անգամ 200 տարվա խաղաղություն՝ ցարական Ռուսաստանի և ԽՍՀՄ իշխանության ներքո:
Այժմ փաշինյանի նախատեսած ապագայի մասին: Հիշո՞ւմ եք դրա 2018-ի բոցաշունչ ծրագիրը: Այդ ծրագրի իրականացումը հանգեցրեց Արցախի տարածքի 75 տոկոսի կորստի, բանակի զինաթափմանն ու բարոյալքմանը, ազգի ողնաշարի լուրջ տրավմայի: Իսկ հիշո՞ւմ եք դրա 2021-ի նախընտրական ծրագիրը (Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, ազգային միասնություն և այլն): Այդ ծրագրի իրականացումը բերեց 2022թ. Պրահայում Արցախի հանձնմանը/վաճառքին, իսկ 2023-ին՝ ցեղասպանության, Արցախի հայաթափմանն ու վերջնական կորստին:
Հիմա, սա որ խոսում է 99 տարվա երաշխավորված խաղաղության մասին, իրականում տեղի կունենա հետևյալը. Հայաստանը կվերածվի պրոքսի պատերազմների արենայի, բնակչությունը կհայտնվի ամենասարսափելի մղձավանջում: Ամերիկյան զինուժը, մասնավոր կամ կանոնավոր, պարտադիր զինված դիվերսիաներ կիրականացնի Իրանի դեմ, իսկ այդ երկիրը ստիպված կպատասխանի Հայաստանի տարածքում, արդյունքում Սյունիքում հայ չի մնա: Այնուհետ կմեկնարկեն ամերիկյան և ռուսական պրոքսիների բախումները Հայաստանում. փառք Աստծո, Սյունիքում արդեն վխտում է ամերիկյան սպեցնազը, 20 ինքնաթիռով Վենսը ընդլայնեց դրանց գլխաքանակը:
Դե, ռուսներն էլ էստեղ ունեն իրենց սպեցնազը՝ պացիֆիստ ռելոկանտների տեսքով, որոնց առաքելությունը կլինի ամերիկացիներին Հայաստանից դեն նետելը: Հիմա պատկերացրեք ազգաբնակչության վիճակն այսպիսի պայմաններում: Այսինքն, երբ փաշինյան նիկոլը խոսում է 99 տարվա աննախադեպ բետոնե խաղաղության մասին, պետք է դա հասկանալ այնպես, որ իրոք չկա նախադեպ, երբ Հայաստանն իր կամքով իրար է հագցնում իր տարածքում երկու թշնամի գերտերություն և մեկ տարածաշրջանային հզոր տերություն:
Բացի այդ, ստախոս է ժողվարչապետը: Ասում է, թե, իբր, նույն TRIPP-ի գաղափարը ժամանակին առաջարկել է ռուսներին, բայց մերժվել է:
Խայտառակ սուտ:
Այ ժողվարչապետ տղա, դու 2020-ի նոյեմբերի 9-ին թուղթ էիր ստորագրել Պուտինի ու Ալիև էֆենդու հետ՝ սովետական բոլոր կոմունիկացիաների վերաբացման մասին, ի՞նչը քեզ խանգարեց դա անել: Քո արևին ֆո՞ւկ ես արել Պուտինին քո վերադասի հրահանգով: Դե մի քիչ էլ շնչիր, քո ֆուկ արվելը կտեսնես, որից քեզ քո վերադասը չի փրկի, ինչպես ժամանակին չփրկեց Սաակաշվիլիին, բանդերականներին, այլ գրանտակեր գործակալների աշխարհով մեկ:
ԵՐԿՐՈՐԴ:
Ժողվարչապետը խոսեց նաև եկեղեցու մասին: Ասաց, որ եկեղեցին դարձել է պետություն պետության մեջ, այն էլ՝ օտար երկրի (Ռոջսաստանի) պետություն, ինչն անթույլատրելի է: Հայերենով սրա ասածը հետևյալն էր. Հայ Առաքելական եկեղեցին մենք հանձնում ենք Վատիկանին կամ Էրդողան էֆենդուն, որ տարբերակը դյուրին եղավ, այն էլ կանենք: Առաջիկայում եկեղեցու հարցին ծավալուն կանդրադառնամ, այսօր բավարարվեմ այսքանով:
Հետգրություն
Իհարկե, պետք չէ հույս դնել հայրենի ընդդիմության վրա, այս ամենի կանխելը դրա խելքի բանը չէ: Բայց փրկություն, ավելի ստույգ՝ ժողվարչապետի պլանների վիժեցում, անպայման կլինի: Կապրենք՝ կտեսնենք, թե ինչ կորուստներով դուրս կգա հայ ժողովուրդն Արևմուտքի օկուպացիայի դարաշրջանից…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ